Սիրիայում հարձակում է տեղի ունեցել իշխանամետ Ikhbariya հեռուստաընկերության գրասենյակի վրա, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու: Գրասենյակն ամբողջությամբ ավերվել է: Հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է: Սիրիայի տեղեկատվության նախարարը, ժամանելով դեպքի վայր, հարձակման պատասխանատվությունը դրել է կառավարության դեմ պայքարող ահաբեկիչների վրա: